• English
  • Հայերեն
  • Français
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հայաստան - ՄԱԿ

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 45-րդ նստաշրջանի վերաբերյալ

12 հոկտեմբերի, 2020
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 45-րդ նստաշրջանի վերաբերյալ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2020 թվականի  սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 7-ը Ժնևում կայացավ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 45-րդ նստաշրջանը:

Նստաշրջանի քննարկումների առանցքում էին մի շարք պետություններում մարդու իրավունքների իրավիճակը, բռնի անհետացումների, կամայական ազատազրկումների, բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների իրավունքների, զարգացման իրավունքի, ստրկության, մարդու իրավունքների վրա բնապահպանական խնդիրների ազդեցության, իրավապաշտպանների նկատմամբ հաշվեհարդարների, մարդու իրավունքների խախտումների կանխարգելման և մի շարք այլ հարցեր:

45-րդ նստաշրջանի ընթացքում միաձայն հաստատվեց մարդու իրավունքների բնագավառում Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկման երրորդ զեկույցը: Ուշագրավ է, որ այս գործընթացի շրջանակներում Հայաստանն ընդունել է և արդեն իսկ սկսել հաջողությամբ իրականացնել բազմաթիվ պետությունների կողմից կատարված շուրջ 250 առաջարկությունների 90%-ից ավելին, որն աննախադեպ բարձր ցուցանիշ է։ Այս փաստը, ինչպես նաև 2018թ-ի թավշյա հեղափոխությունից ի վեր մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Հայաստանի արձանագրած ծանրակշիռ առաջընթացն ողջունեցին և բարձր գնահատեցին ՄԱԿ բոլոր տարածաշրջանային խմբերը ներկայացնող մի շարք պետություններ։

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը նստաշրջանի ժամանակ հանդես է շուրջ երեսուն ելույթներով։ Մասնավորապես ներկայացվել են ՀՀ կառավարության քայլերը` ուղղված նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության կուռ համակարգի անխափան գործունեության ապահովման ուղղությամբ: Նստաշրջանի օրակարգի հարցերի շարքում Հայաստանի համար հատկապես կարևոր էին ճշմարտության, արդարության, փոխհատուցման և չկրկնման երաշխիքների, կանանց իրավունքների պաշտպանության և առաջխաղացման,  ռասիզմի, այլատյացության և խտրականության այլ ձևերի վերաբերյալ քննարկումները:

ՀՀ պատվիրակությունն այդ և մի շարք այլ առիթներով ՄԻԽ-ում ներկայացրեց  սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի աղետալի հետևանքները, միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար նորմերի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումները: Մասնավորապես, ներկայացվել են Ադրբեջանում իրականացվող հայատյացության հետևողական քաղաքականության օրինակներ, այդ երկրում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ ոտնահարումները, մարդու իրավունքների պաշտպանների և այլախոհների հանդեպ հաշվեհարդարները, միջազգային կառույցներում կառուպցիայի տարածման դեպքերը: ՀՀ կողմից նշվել են Թուրքիայի կողմից Արցախի խնդրին միջամտության, միջազգային ահաբեկչական խմբավորումներին հակամարտությանը մասնակից դարձնելու փաստերը: ՀՀ պատվիրակությունը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հիմքում Ադրբեջանի բռնատիրական իշխանությունների ագրեսիվ քաղաքականությունն է Արցախի ժողովրդի ինքնորոշման և հայրենիքում ազատ ապրելու իրավունքի դեմ:

Նստաշրջանի ընթացքում Հայաստանը մասնակցել է բոլոր 35 բանաձևերի շուրջ բանակցություններին՝ համահեղինակելով լրագրողների անվտանգության, հումանիտար իրավիճակներում կանանց և աղջիկների պաշտպանության, երեխաների իրավունքների, մարդու իրավունքների խախտումների կանխարգելմանը ՄԻԽ ներդրման, բնիկ ժողովուրդների և մի շարք այլ թեմատիկ բանաձևերը: Ներկայացվել  են ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման, հակամարտությունների ժամանակ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների պաշտպանության, խոսքի և տեղեկատվության իրավունքի, լրագրողների և ԶԼՄ-ների նկատմամբ բռնության անթույլատրելիության վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումները:

ՄԻԽ 45-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 29-ին ՄԱԿ ժնևյան գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը՝ ԵՄ պատվիրակության և «Ավրորա» հումանիտար նախաձեռնության հետ համատեղ, կազմկերպել էր առցանց պանելային քննարկում՝ հումանիտար ճգնաժամերում կանանց դերի և առաջնորդության վերաբերյալ, որի շրջանակներում ելույթներով հանդես եկան Իռլանդիայի նախկին նախագահի և մարդու իրավունքների ՄԱԿ նախկին բարձր հանձնակատար Մերի Ռոբինսոնը, խաղաղութան նոբելյան մրցանակի դափնեկիր Լեյմա Գբովին և Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը։ Միջոցառման ժամանակ իրենց մոտեցումները և տեսակետները նաև ներկայացրեցին փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ բնակչության հիմնադրամի բարձրաստիճան ներկայացուցիչները: Հանդիպումը վարեց ՄԱԿ Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: